Հիշում եմ`որքան եմ երազել քո մասին,որ գաս, մնաս կողքիս, սիրես, սիրես ինձ,ինչպես ես քեզ, անմոռաց,կուրորեն,սիրես սիրելու համար:Քանիսին եմ վանել ինձնից, քանիսին նեղացրել, կոտրել: Սպասել եմ երկար,որ վերադառնաս,կրկին նվիրես քո տաք համբույրները,փարվես քնքշորեն ու սիրես...
Կոտրել եմ այն մեկին,ով լուռ սիրում էր ինձ,ում կողքին միշտ ժպտում էի,քանզի նա իր արարքներով թույլ չէր տալիս տխրել: Նա նվիրված էր ինձ, գնահատում էր ու շրջապատում ուշադրությամբ: Այդժամ եկար դու… Ու շրջվեց կյանքը: Դու ինձ խոստացար մեծ սեր, երջանկություն: Դու խոստացար…
Ու հիմա երեկո է,երեկո,որին հաջորդելու է երկար սպասված ու բաղձալի գիշեր,որը խոստացել եմ քեզ: Գիշեր է գալու,մեկ մեկու գրկում երջանիկ ենք լինելու: Նախորդ անգամ առավոտյան դու չքացել էիր… Ու ես հավատով սպասեցի քեզ:
Հիմա այստեղ ես,ու ես... ես քեզ պետք է երջանկացնեմ: Բայց ես ուզում էի երջանիկ լինել... Նա ինձ չհարցրեց ինչ եմ ուզում,պարզապես երջանկացրեց,օգնեց ավելի ճիշտ գնահատել ինքս ինձ, յուրաքանչյուր օրս դարձրեց հագեցած ու հետաքրքիր,ներկայացրեց աշխարհն ինձ ուրիշ գույներով: Իսկ դու եկար ու խոստացար. բառեր, բառեր, բառեր...
Դեռ երեկո է,ու ես էլ եմ խոստացել անմոռաց գիշեր: Բայց ինչ-որ երջանիկ չեմ, չեմ զգում խոստացածդ երջանկությունը: Դու ինձ սովորեցրիր, որ ամեն խոստում չեն կատարում: Շնորհակալ եմ. լավ դաս էր: Իսկ այժմ ուզում եմ գնալ:
-Ցտեսությո´ւն:
-Իսկ իմ գիշե՞րը: