Վառեց տուփում մնացած վերջին ծխախոտը:
-Խնդրում եմ,բավական է ծխես:
-Էլի մտածում ես` ինչ կասեն ընկերներդ`ինձ տեսնելով:
-Թքած ունեմ մյուսների կարծիքի վրա: Քեզ կորցնելուց հետո հասկացա,որ պետք է ապրել ինքդ քեզ համար,ոչ թե ուրիշների:Կներե´ս:
-Ներեցի,- մի քանի վայրկյան սիգարետը պահում է բերանում ու ծուխ արձակում:
-Գիտեմ,որ մի <<կներես>>-ով ոչինչ չի փոխվում:
-Փոխվում է:
-Ի՞նչը:
-Ամեն անգամ <<կներես>> բառը լսելուց հետո մարդ գիտակցում է,որքան է արժեզրկվել ինքը: Որքան շատ են դրանք նույն մարդու կողմից,այնքան էժանագին է դրանք լսողը,քանզի հաճախ ներելիս մարդն ավելի հասանելի ու անկարևոր է դառնում: Հիասթափվում է,բայց ասում,որ ներել է. բառ,որ ուղղակի իր բառապաշարի առաջին կարգում է,բառ,որի առկայությունն ու բացակայությունն արդեն էական չեն: Ու մի օր էլ ասում ես,թե ներում ես, ու վերջ դնում այդ ամենին,ինչպես ծխախոտը,երբ բացում ես նոր տուփ,ծխում առաջինը,հետոն արդեն էական չէ,իսկ վերջինը ցավով ես ծխում,քանզի չես ցանկանում,որ վերջանա,չես ցանկանում հանգցնել ու դանդաղ ես ծխում:
-Խոսք եմ տալիս,որ սա վերջին անգամն է,վերջինն է,որ ասում եմ այդ բառը: Վերջ տո´ւր ծխելուն, ու սա թող լինի քո վերջին ծխախոտը, խնդրում եմ:
Հանգցրեց քիչ առաջ վառած,բայց գրեթե չծխած,տուփում մնացած վերջին սիգարետը, ու գնաց:
Երբեք չծխեց,երբեք չներեց,բայց գնահատվեց ու սիրվեց,չնայած չսիրեց,քանզի չբացեց սիգարետի նոր տուփ,չծխեց ու չգտավ մարդ,ով արժանի կլիներ ներման:

No comments:
Post a Comment