<<Կարծես երեկ էր, երբ կողքիդ էի, երբ կարող էի բռնել
ձեռքդ,գրկել քեզ ու ամուր սեղմել կրծքիս,ինչպես դու էիր սիրում,համբուրել նուրբ վարդագույն
շուրթերդ,բաց չթողնել քեզ իմ գրկից:Վստահ էի,որ իմն ես ու իմը կլինես միշտ,իմ հավատարիմ
ընկերը,թանկագին կինն ու երեխաներիս մայրը:Ես հաճախ լուռ էի,բայց քեզ հետ ես երջանիկ
էի:Իմ երևակայության մեջ ես գծել էի մեր ապագան: Դու ոչինչ չգիտեիր,գուցե իմ ինքնամփոփությունը
քեզ ստիպում էր մտածել,թե քեզ չեմ սիրում,բայց ես ուղղակի այդպիսին եմ: Դու խենթ էիր,բայց
ես քեզ հենց այդպիսին էի սիրում:Դու միշտ ժպտում էիր,իսկ ես սիրում էի թաղվել ծիծաղկուն
աչքերիդ խորքում: Դու նման չէիր մյուսներին,դու դու էիր ու քո սկզբունքները,պարզ էիր,բայց
ոչ պարզունակ: Քեզ հետ ուղղակի լռելն էլ էր հաճույք. սիրում էի,երբ միասին անխոս քայլում
էինք,բայց այդ լռությունն այնքան բան էր ասում:Սիրում էի քո կամակորությունները,երբ
չէիր ուզում մոտիկ նստել,քանզի ամաչում էիր,ու երբ ասում էի,որ փոքր-ինչ էլ մոտիկ նստես,հայտնվում
էիր մյուս կողմումս:Սիրում էի… Սիրում էի քեզ:
Բայց… երևի արժանի չէի քո սիրուն:Կա´մ ուշացել էի,կա´մ էլ
շուտ էի հայտնվել քո կյանքում, քանզի նա արդեն ամբողջությամբ գրավել էր սիրտդ,իսկ ես
այնտեղ տեղ չունեի: Ես մի հյուր էի քո կյանքում,ում միջոցով փորձում էիր նրան սրտիցդ
հանել:Հուսով եմ,որ ինչ-որ չափով կարողացա օգնել: Ի սրտե ցանկանում եմ,որ գտնես քո
իրական սիրուն ու երջանիկ լինես: Չեմ զղջում,որ հանդիպել եմ քեզ.վայելել եմ երջանիկ
օրեր: Էլ երբեք չենք հանդիպի,ամենքս ունենք մեր նոր ուղին,և դրանք չեն հատվի…>>:
Երանի այսպես մտածեիր,ու ես կհատեի բոլոր ուղիները…
No comments:
Post a Comment