Sunday, February 3, 2013

Ինքս ինձնից գաղտնի, քեզ եմ դարձյալ սիրում



<<Սերը կույր է:>>
<<Մենք ներում ենք մեր սիրելիներին,բայց արդյո՞ք դրանից հետո նրանք շարունակում են մնալ մեր սիրելին:>>
Երբե՛ք:Այս արտահայտությունները սուտ են:Համենայն դեպս,իրական սիրո դեպքում սրանք կեղծ են:Երբ սիրում ես,դու տեսնում ես ավելին,դու տեսնում ես նրան այնպես,ինչպես նա կա,ընդունում ես նրան այդպիսին,իր թերություններով:Նա սովորական մարդ է,բայց քեզ համար նա ուրիշ է,տարբերվում է բոլորից,դու տեսնում ու գիտակցում ես նրա բացասական կողմերն ու քայլերը,բայց թքած ունես,դու իրեն սիրում ես:Երբ սիրում ես,չես սիրում իր լավ հատկանիշների համար,պարզապես զգում ես,թե որքան ես կապվել նրա հետ:Նա քեզ վիրավորում է.դու ներքուստ այրվում ես,սակայն որոշ ժամանակ անց դու,գրեթե,չես հիշում եղելությունը,միայն ցանկանում ես նրա կողքին լինել,տեսնել նրա ժպիտը, աչքերը, հայացքը: Դու ներում ես նրան,որովհետև այդպես ես ցանկանում:Գուցե ցույց ես տալիս,թե նեղացած ես,չես ների,ատում ես,բայց`ոչ,հոգու խորքում դու ներել ես,քանի որ սիրում ես:Սերը զգացմունք է,և,ինչպես մյուս զգացմունքները,այն ևս կարող է լինել փոխադարձ և միակողմանի:Դու շարունակում ես երազել նրա մասին,քաջ գիտակցելով,որ անիմաստ է,նա քեզ չի սիրում,չի հիշում,դու նրա համար ոչինչ ես,իսկ նա քեզ համար`ամեն ինչ:Այդ հասկանալով`դու ձգտում ես մոռանալ նրան,բայց`ապարդյուն.նա քո ուղեղում գամված է սուր սեպի պես: Անցնում է ժամանակ,դու նրա մասին մոռանում ես,բայց բավական է լսել նրա անունը և…  Ամեն ինչ ետ է վրադառնում,խառնվում իրար,կրծում ներսից:Երբ լսում ես այն երգերը,որոնք լսել ես,երբ նրա հետ էիր,զգում ես այն ինչ զգացել ես,կարծես թե այդ օրն է,այդ պահը:Երբ փողոցում պատահական քեզ դեմ հանդիման քայլում է նա,ակամա ոտքերդ թուլանում են,լեզուդ կապ է ընկնում,չես կարողանում շարժվել,ցանկանում ես ճամփադ փոխել,բայց ոտքրդ մեխված են գետնին,կարծես բանականությունդ վերացել է,ինքդ քեզ չես կարողանում կառավարել:Տուն ես վերադառնում դեմքի հիմար ժպիտով,քո աչքի առջև տեսիլքի նման ուրվագծվում է այդ պահը,դու հասկանում ես,որ դեռ սիրում ես,որ քո հուշերի մի փոքրիկ անկյունում նա կար,ապրում էր,իսկ այն,ինչ նա ասել էր քեզ,այն վերաբերմունքը, որ ցույց էր տվել,ու՞ր է.մոռացվել է,էական չէ:Դու ամեն ինչ կտաս,որ նա քո կողքին լինի,բայց…Կիկին անցնում է ժամանակ:Դու նոր կյանք ես սկսում,երջանիկ ես,հայտնվում է մեկը,ով քեզ համար սարեր շուռ կտա,ում հանդեպ անտարբեր չես,ցանկանում ես իրեն նվիրվել,բայց այդժամ մտածում ես`արդյո՞ք կսիրես այնպես,ինչպես նրան,իսկ եթե մի օր նրան տեսնե՞ս,ի՞նչ կլինի,կրկին կխառնվի ամենը:Դիմացինին ցավ չպատճառելու համար դու հրաժարվում ես նրանից,քանի որ սրտումդ վախ կա:Կամ,գուցե,համաձայնվում ես կյանքդ կապել ուրիշի հետ,քեզ զսպել,բայց ինքդ էլ գիտես,որ եթե նա գա քեզ մոտ,ներում հայցի,ապա կներես:Իհարկե ,նա չի գա.և այս  հույսով դու նոր կյանք ես սկսում:Բայց քո հոգու խորում, քեզնից թաքուն շարունակում է ապրել,և,եթե քեզ հարցնեն` դու իրո՞ք սիրում ես ամուսնուդ, դու կշփոթվես,կգիտակցես,որ սիրում ես,բայց կա մեկը,ում դու երբեք չես մոռանա,ում միշտ ավելի շատ կսիրես անկախ ամեն ինչից:Բայց նաև գիտակցում ես,որ հանուն ամուսնուդ երջանկության,թեպետ սուտ,բայց պետք է ասես,որ միայն նրան ես սիրում:Հաճախ դու քեզ ես խափում,և ինչպես կասեր Պարույր Սևակը.<<Ինքս ինձնից գաղտնի,քեզ եմ դարձյալ սիրում>>: Ասելիքս այն էր,որ,եթե սիրում ես,ապա ամեն ինչ ներում ես,բառապաշարիցդ վերանում է <<աններելի>> բառը,դու տեսնում ես այն,ինչ կատարվում է,ու աչք ես փակում ամեն ինչի վրա,ընդունում նրան,ինչպես նա կա,սիրում իրական ու հավիտյան:Այս ամենից հետո միայն մեկ հարց մնաց.իսկ իրական սեր կա՞:

1 comment:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete