Friday, October 18, 2013

Հեքիաթ

17.10.2013

Երևան. Մեսրոպ Մաշտոցի պողոտա. գիշեր. 23:00 : Սառը քամու շոյանքը պարուրել է ինձ.  հաճելի ցուրտ է: Միայնակ նստած եմ նստարանին,ձեռքերս եմ շփում ու փորձում տաքացնել: Առջևովս մարդիկ են քայլում,ովքեր իրենց դժգոհ դեմքերով հիասթափեցնում են նաև ինձ: Բարկացա այդ մտքից: Ես սիրում եմ գիշերը, իսկ հիմա քաղաքի կենտրոնում նստած այլանդակում եմ բարձր տրամադրությունս: Հենվեցի աթոռի հենակին: Սկսեցի դիտել այն գեղեցիկ փոքրիկներին,ովքեր անհոգ ժպտում էին իրենց ծնողներին,այն սիրահար զույգերին,որոնց դեմքին արտահայտված էր երջանկության փայլը: Մութ է, բայց փողոցի , սրճարանների ու ավտոմեքենաների լույսերը գիշերը դարձնում են հեքիաթային: Գլուխս  բարձրացրի,որ նայեի երկնքին. հրաշք. երկնքում լիալուսին էր, մի քանի աստղ և ամպի ոչ մի նշույլ: Իդեալական գիշեր,կախարդող միջավայր,որը դեմքիս ակամա ժպիտ նկարեց ու տվեց գեղեցիկ, արտասովոր տրամադրություն: Տուն գնալու ցանկություն ամենևին չկա, չեմ ուզում հեռանալ այս հեքիաթից: Սա յուրահատուկ օր է, երբ ինձ տրված է հնարավորություն վայելելու երևանյան մի հիասքանչ գիշեր,այն էլ միայնակ… Շուտով եկավ տաքսին… Տանն էի,նորից նույն չորս պատը, իսկ դասերն էլ բավականին շատ էին: Տրվելով դրանց, մոռացա  ամեն ինչի մասին, միայն հետզհետե քնելու ցանկությունն էր ուժեղանում… Շատ կարճ էր հեքիաթը, բայց ավելի գեղեցիկ հեքիաթ ես դեռ չէի տեսել…

No comments:

Post a Comment