Հնուց ի վեր կարծրացած է մի գաղափար. անբարոյական է նա, ում առաջին տղամարդը իր ամուսինը չէ, կամ նա, ով խաբել ու օգտագործել է մի շարք << բարոյական >> աղջիկների ( եթե ձեր ասած բարոյականն էր,թող չտրվեր ) : Նողկալի է այս ամենը,այնքան, որ չգիտեմ,թե որտեղից սկսեմ խոսել կամ ինչպես ավարտեմ: Մարդիկ մտածում են այնպես,ինչպես իրենց սովորեցրել են: Իսկ երբևէ փորձե՞լ եք տալ ձեր մտքերին ազատություն ու ինքներդ ձեզ համար գծել բարոյականության սահմանները,կրկնում եմ` ձեզ համար,ոչ թե ուրիշների: Յուրաքանչյուր մարդ ունի յուրօրինակ մտածելակերպ, յուրաքանչյուրի համար բարոյականության սահմանները տարբեր են: Ինչո՞ւ եք առանձնացնում միայն սեռական հարաբերությունները: Ասենք, աղջիկը ոչ մի ընկեր չի ունեցել անգամ,բայց գաղտնի կերպով սիրահետում է իր բոլոր ընկերուհիների ընկերներին, կամ թեկուզ ինչ-որ կերպ թիկունքից հարված հասցնում ընկերուհուն: Արդյոք նա բարոյակա՞ն է: Ինքս նրան կանվանեմ անբարոյական, իհարկե միայն ինձ համար, քանզի դա իմ կարծիքն է,որը պետք է մնա իմ մեջ,ու, առհասարակ, ինձ համար ընտանիքից հետո ամենակարևոր արժեքն ընկերությունն է: Նույնը նաև տղաների համար կասեմ: Կռվում ընկերոջը լքող ու դավաճանող տղան ինձ համար ավելի անբարոյական է, քան հազարավոր աղջիկների սրտեր կոտրած, բայց ընկերոջ համար ամեն ինչի պատրաստ մարդը: Սեռական ակտիվ կյանք,որն համարում են անբարոյականություն: Ինչո՞ւ: Ես այսքան ժամանակ դա չեմ կարողացել հասկանալ ( եթե կարելի է, բացատրեք ): Մարդ, որ բավարարում է իր ցանկությունը, ինչո՞ւ է անբարոյական: Ես չեմ խոսում ամեն պատահածի հետ քարշ գալու երևույթի մասին,չնայած ինքս դրա մեջ ինկվիզիցիայի ենթարկելու պատճառ չեմ տեսնում:Դրանից առավել վատ է, երբ վաճառում են մարմինը,տալիս գնահատական իրենց,բայց ինձ համար դա էլ դեռ բարոյականության սահման չէ: Գուցե, այդ ամենով հանդերձ, այդպիսի մարդիկ ավելի լավն են, գուցե նրանք ձեզ ավելի հավատարիմ կլինեն,քան ուրիշները:
Մի´ դատեք մարդկանց ձեր գծած բարոյականության սահմաններում,ընդհանրապես մի´ դատեք: Ոչ ոք իրավունք չունի քննադատել ուրիշի քայլերը: Այդպիսի մարդիկ նույնպես կարող են ձեզ դատել,քանզի յուրաքանչյուրի համար իր մտածելակերպն է ճիշտ,ու ոչ ոք չի կարող կոնկրետ սահմանում տալ լավին ու վատին:Կարծիք մի´ կազմեք մարդու մասին, եթե նրան լիովին չեք ճանաչում, իհարկե իմաստ չունի քննարկել այն դեպքը, երբ մարդուն, առանց ճանաչելու ու ուրիշների կարծիքների հիման վրա,ձևավորում եք ձեր կարծիքը: Եղե´ք ինքնուրույն , ոչ թե հասարակության կարծիքից կախված: Ազա´տ եղեք ձեր մտքերում.դուք դրա իրավունքն ունեք:Ավելի լավ է արտահայտել մտքերն ու ցույց տալ,թե ով եք իրականում, քան ներկայացնեք ձեզ այլ կերպ,իսկ ներքուստ լինել ուրիշ մարդ: Ազատվե´ք վախի զգացումից, միայն վախեցե´ք ամեն տեսակ վախերից:
Ինկվիզիցիա. իսկ սա բարոյակա՞ն է:
No comments:
Post a Comment