Wednesday, January 8, 2014

Ծանո՞թ ենք


Առաջին երեկո

-Ծանո՞թ ենք:
-Չ´է:
-Դե արի´ ծանոթանանք:
-Չեմ ցանկանում:
-Ես Էրիկն եմ: Իսկ ի՞նչ է քո անունը:
-Ինձ հանգիստ թո´ղ: Ես վերջապես քեզ մոռացել եմ: Մի´ քանդիր թաղածս անցյալի գերեզմանը,խնդրում եմ:
-Ասում ես`անունդ Մերի՞ է: Շատ գեղեցիկ անուն ունես: Ես շատ եմ սիրում այդ անունը:
-Ասացի՝հանգիստ թո´ղ:
-Հետևիցդ չեմ ընկնելու: Հաջողությո´ւն:

Երկրորդ երեկո

-Բարի երեկո´,Մերի´:
-Բարև´:
-Ինչպե՞ս ես:
-Լավ,շնորհակալությո´ւն: Դո՞ւ:
-Ապրե´ս,շատ լավ եմ:Լա՞վ քնեցիր:
-Այո:
-Դե պատմի´ր քո մասին:
-Ի՞նչ ես ուզում լսել:
-Ո՞վ ես դու: Ինչպիսի՞ն ես:
-Ե՞ս: Ես Մերին եմ:Ժամանակին սիրում էի մեկին,իսկ հիմա ատում եմ ինձ:
-Ինձ մի ասա,թե ինչ է եղել այն ժամանակ,ես դա քեզնից լավ գիտեմ,հավատա: Ես ուզում եմ իմանալ`ով ես դու հիմա:
-Ինչի՞դ է պետք:
-Ուզում եմ քեզ ճանաչեմ:
-Ես նույնն եմ,ինչ առաջ,ում դու չցանկացար ճանաչել:
-Իսկ ես ուրիշ եմ ու ուզում եմ քեզ ճանաչել:
-Դու ուրի՞շ: Այդ ի՞նչն է քեզ փոխել:
-Ընկերներս,մարդիկ,ում համար ես պատրաստ էի ամեն ինչի,իսկ նրանք թքած ունեին ինձ վրա,ու դու,որ անկախ ամեն ինչից միակն էիր,ով սիրում էր ինձ այնպիսին,ինչպիսին կամ,ու հավատում էր ինձ:
-Մենակ ես մնացել ու ի՞նձ ես հիշել:
-Երևի…Սկսել եմ գնահատել:
-Ցավոք,դասն ավարտվել է, ու գնահատելու համար ուշ է:
-Գիտեմ: Մեկ շանս տուր,ու ես քեզ չեմ հիասթափեցնի:
-Տղամարդու խո՞սք ես տալիս,որ երբեք չեմ տխրի:
-Այո,խոսք եմ տալիս:
-Հավատա՞մ:
-Հավատա:Թվում է մեկ անգամ էլ ենք այսպես խոսել:
-Ճիշտ ես,դու այն ժամանակ էլ տղամարդու խոսք տվեցիր: Չեմ հավատում:
-Այո´,բայց ես իրոք փոխվել եմ:
-Հավատալու ուժ չես թողել:
-Գիտեմ: Գոնե թույլ տուր լինել քո լավ ընկերը:
-Որ բոլորին ասե՞ս այդ մասին ու ծաղրե՞ս ինձ:
-Ես փոխվել եմ: Թե չես հավատում,բարի գիշե´ր:

Երրորդ երեկո

-Բարև´,Մերի´:
-Բարև´:
-Ինչպե՞ս ես:
-Լավ:Դո՞ւ:
-Լավ: Ուզում եմ ֆիլմ դիտել:Ի՞նչ խորհուրդ կտաս:
-<<Վրեժի հրեշտակը>>:
-Բավական է:
-Ինչը՞:
-Ինձ նվաստացնելը:
-Բայց ես ի՞նչ ասացի:
-<<Վրեժի հրեշտակը>>:Երևի դրամա է,որտեղ աղջիկը վրեժ է լուծո՞ւմ իր նախկին ընկերոջից:
-Մտքովս էլ չէր անցնում ման թեմայով ֆիլմ ասել: Սա հոր վրեժի մասին է,երբ դուստրը իր հոր թշնամիներին ոչնչացնում է:Դրամա է,կատակերգություն ու մարտաֆիլմ:
-Ների´ր: Լավ, անպայման կդիտեմ: Քո սիրելի ֆի՞լմն է:
-Դրանցից մեկը:Ես ֆիլմեր շատ եմ սիրում:
-Ահա մեկ ինֆորմացիա.դու սիրում ես ֆիլմեր:Հիանալի է:
-Իրոք որ փոխվել ես:
-Ինչո՞ւ:
-Դու երբեք ինձ համար քո հպարտությունը չէիր ոտնահարի:
-Կյանքը ինձ դաստիարակեց:Դու ինձ դաստիարակեցիր:
-Իսկ դու ինձ հակառակը ապացուցեցիր:
-Չէ´,հավատա չափից դուրս հպարտ պետք չէ լինել:
-Համամիտ եմ:
-Ահա մեկ նմանություն մտածելակերպում:
-Երեխա ես դարձել,փափկել ես:
-Ճիշտ ես:Իսկ ի՞նչ ժանրի ֆիլմեր ես սիրում:
-Մարտաֆիլմ,դեդեկտիվ,կատակերգություն:
-Ես էլ:Էլի նմանություն:Ինչ լավ է:Առավոտյան ե՞րբ օնլայն կլինես:
-Ես ուշ եմ արթնանում,1-ից հետո:
-Ես էլ եմ սիրում երկար քնել:Ես էլ օնլայն կլինեմ,քեզ առաջարկ ունեմ:Իսկ հիմա բարի գիշեր,քաղցր երազներ:

Չորրորդ առավոտ

-Բարև´, Մերի´:Այսօր <<Մոսկվա>> կինոթատրոնում լավ ֆիլմ կա,դեդեկտիվ է:Երկու տոմս ունեմ,արի գնանք:
-Բարև´:Ների´ր,բայց քեզ հետ ոչ մի տեղ էլ չեմ գա:
-Իսկ եթե խնդրե՞մ:
-Ո´չ: Իսկ քեզ ո՞վ ասաց,թե մոռացել եմ ամեն ինչ:
-Խնդրում եմ:Գեթ մեկ հանդիպում:
-Ինչի՞դ է պետք:
-Ուղղակի ուզում եմ քեզ տեսնել,ինձ բանակ են տանելու,ուզում եմ վերջին անգամ քեզ տեսնել:
-Ե՞րբ է ֆիլմը:
-Այսօր՝ժամը 3-ին,ուշ ժամ չեմ ընտրել,որ քեզ հարմար լինի:
-Եղավ:

Չորրորդ երեկո

-Էրի´կ,շատ լավ ֆիլմ էիր ընտրել,բավական հետաքրքիր էր:
-Անչափ ուրախ եմ,որ քեզ դուր եկավ:Քաղցած եմ: Մոտակայքում լավ պիցցա են պատրաստում:Արի´ գնանք:
* * *
-Մերի´,վաղուց այսքան երջանիկ չէի եղել:
-Ես էլ:Բայց ինչո՞ւ ես անընդհատ ժպտում:
-Հիշո՞ւմ ես,մի օր ես քեզ նույն հարցը տվեցի,երբ միասին զբոսնում էինք:Հիշո՞ւմ ես, դու ի՞նչ պատասխանեցիր:
-Ասացի,որ ուղղակի շատ երջանիկ եմ:
-Այն ժամանակ ես քեզ չհասկացա,իսկ հիմա ինքս եմ դա զգում:Կարծես, ամեն ինչ առաջվանը լինի,բայց, ի տարբերություն 3 տարի առաջ անցկացրած օրերի, ես երջանիկ եմ:Շնորհակալ եմ քեզ: Սա իմ վերջին օրն էր:Ինձ վաղը տանում են բանակ:
-Ես քեզ սպասել եմ 3 տարի,2 տարի էլ կսպասեմ:
-Արժանի չեմ:
-Այն ժամանակ էլ արժանի չէիր... ավելի,քան հիմա:Բայց ես հավատում եմ…
-Ես քեզ երբեք բաց չեմ թողնի:Դու ամենալավն ես:
-Երև՞ի ուզում էիր ասել`միակը,ով պատրաստ է թքել իր ինքնասիրության վրա հանուն քեզ:
-Ո´չ: Դու միակն ես,ով միշտ ապրել է իմ ուղեղում,հիշողություններում,երազներում,ու այժմ նաև սրտում:
-Վաղո՞ւց էիր այս խոսքերը պատրաստել:
-Դրանք միշտ էլ ինձ հետ են եղել,ուղղակի չեմ արտահայտել:
-Ասենք՝ հավատացի:

Օր յոթ հարյուր երեսունչորսերորդ

-Բարև´,Մերի´: Ես արդեն տանն եմ:Մահու չափ ուզում եմ քեզ տեսնել:
-Բարև´:Ես էլ եմ ձեր տանը ու արդեն տեսնում եմ քեզ:

No comments:

Post a Comment