Նրանք նստած էին կողք կողքի, լուռ, նայում էին մի ուղղությամբ: Մեկը ծխում էր տուփում մնացած միակ ծխախոտը,մյուսն՝ ըմպում շշի հատակին մնացած գինու վերջին կումը: Թափվում էր անձրևը,որ վաղուց պարուրել էր նրանց,սրբել այտերին դրոշմված արցունքները, բայց և բացել սպիացած վերքերը ու ստիպել զգալ միևնույն մղկուտը: Սառը քամին սողում էր մեկի մազերի միջով,իսկ մյուսի՝ մյուսի տված բաճկոնն էր գցում: Սևաթույր երկինքը ձգտում էր մոխրագույնի, արեգակը ջանում էր ազատվել ամպերի շղթաներից: Պայթեց երկինքը, հուժկու կայծակ արձակեց ու գոռաց: Արագորեն ցրվեցին ամպերը, շողաց արևը: Նա հանգցրեց ծխախոտը և քայլեց դեպի հորիզոնը:
-Մի՛ գնա,-հրամայական տոնով,աղեկտուր ձայնով ասաց մյուսը:
Քայլերը շարունակվում էին:
-Ես քեզ ներում եմ, բայց, եթե այս անգամ էլ գնաս, երբեք չեմ ների,-արցունքները խեղդելով՝գոռաց:
Կանգ առավ,նայեց երկնքին. հորիզոնը լուսավոր էր, իսկ արևը փայլում էր նրա գլխավերևում: Գլուխը կախեց, շրջվեց, քայլերն ուղղեց դեպի մյուսը:Բայց ամեն ինչ լուսավորվում էր ու անէանում: Մի՞թե ուշացավ: Հանկարծ սայթաքեց և ընկավ: Իր գլխավերևում հայտնվեց նա, մի ջերմացնող ժպիտով, ու շշնջաց.
-Ներում եմ:
Հիվանդասենյակի դռան առջև կանգնածները երջանիկ էին:
Հիվանդասենյակի դռան առջև կանգնածները երջանիկ էին:
No comments:
Post a Comment