Երկնքից կախված անկրակ կանթեղ,
Օդում մնացած անհամար հարցեր,
Բացակա պատասխան, սառն աղջամուղջ,
Անորոշ վիճակ, դառն ունայնություն:
Հուդայի համբույր, բայց պայծառ ժպիտ,
Դատարկ լուսաբաց, բայց կարծր հոգի,
Ավերիչ երգեր, բայց հաստատուն քայլք,
Անհիմն հույսեր, բայց սպասված մի լայք:
Ե՞րբ, ինչու՞, ինչպե՞ս կանթեղը
մարեց,
Ո՞վ այն հանգցրեց, ո՞ր քամին փչեց.
Կան բազում հարցեր, չկա պատասխան,
Քայլող մանիկեն, կորսված բառարան:
No comments:
Post a Comment