Monday, March 18, 2013

Գիրքը



Աստղերի մասին ինձ պատմող գիրքը
Ընկած է գետնին փոշոտված, թրջված,
Քամու քղանցքը թերթում է էջը,
Անձրևի թևքը` մաքրում տողերը:

Հազիվ նշմարվող աստղերի գիրքը
Այժմ մռայլված,ուժասպառ եղած
Ասֆալտն է լցնում իր ներկայությամբ,
Բայց որպես անպետք,անմիտ գրություն:

Քայլում են մարդիկ այդ գրքի վրա
Ու չեն գիտակցում արժեքը գրքի,
Մինչդեռ հևիհև գիրքը պատմում է
Մահացած ու նոր աստղերի մասին:

Բայց հիմա նույնիսկ աստղերն են խորշում
Հենց իրենց մասին պատմող գորշ էջից,
Չեն լուսավորում անգամ փողոցը
Մայթերի լույսերը. փախչում են գրքից:

Իսկ այդ հաստափոր,անվեհեր գիրքը,
Որ հիշեցնում է իր հարսանիքից
Խելահեղ կերպով հեռացած հարսի,
Ծնկի է իջել աստղերի առաջ:

Քայլում եմ մայթով` մթությամբ սքողված,
Աչքերով շոյում քրքրված գիրքը.
Քամու քղանցքը թերթում է էջը,
Անձրևի թևքը` մաքրում տողերը:

No comments:

Post a Comment