Մանկություն
Լուիզան ծնվեց
մի ձկնավաճառի ընտանիքում: Հայրը օր ու գիշեր աշխատում էր,բայց վաստակածը բավականցնում
էր մի կտոր ցամաք հացին և մակարոնին: Չնայած դժվարություններին,նա հույսը չէր կորցնում
և փորձում էր ընտանիքին ապահովել`որքան հնարավոր էր: Մայրը մաքրություն էր անում սրա-նրա
տանը: Միշտ դժգոհում էր ամեն ինչից, կյանքը իր համար չարիք էր: Ընտանիքում չկար սեր,
ջերմություն: Հիասթափված զույգի նախկին հզոր զգացմունքը վերածվել էր անտարբերության
ու սառնության: Այստեղ մեծանում էր մի աղջնակ,որը ,ի սկզբանե, չէր հավատում հրաշքներին:
Նա չուներ ընկերներ, նրա միակ ընկերը խխունջի խեցին էր,որը հայրը նվիրել էր իրեն 5
տարեկան հասակում` իբրև վզնոց`պատրաստված ձկան թելից: Երբ Լուիզան տխրում էր,սկսում
էր զրուցել իր վզնոցի հետ:Հոր համար այս ամենի մեջ միակ լույսը իր դուստրն էր,իսկ մոր
համար`ոչինչ: Նա ամբողջ օրը բղավում էր դստեր վրա,որքան էլ Լուիզան ջանում էր հեռու
մնալ ամեն ինչից:
Մի անգամ ձմռան
մի ցուրտ գիշեր Լուիզան զրուցում էր իր խեցու հետ:Նա արդեն յոթ տարեկան էր,հաճախում
էր դպրոց,բայց միշտ մեկուսանում էր դասընկերներից: Այնուամենայնիվ,շատ լավ էր սովորում
և արժանանում էր ուսուցիչների գովասանքին ու ջերմությանը:Այդ օրը նա խեցուն խնդրում էր,որպեսզի հաջողություն պարգևի իր ծնողներին:
Նա գնաց ջուր խմելու:Երբ անցնում էր ծնողների ննջարանի կողքով,լսեց նրանց խոսակցությունը:
-Սոնա´,ես հիվանդ
եմ և դրան բուժում չկա,ինձնից հետո,խնդրում եմ,լավ նայիր մեր դստերը:
-Իսկ ի՞նչ եմ
անելու ես: Ինչպե՞ս եմ ապրելու: Ոչ միայն ինձ պետք է պահեմ,այլև այդ հոգսը ուսերիս
կրած ման գամ:
Այս խոսքերը
խիստ հուզեցին Լուիզային:Նա հասկացավ,որ բեռ է իր ծնողների համար: Իսկ հայրն էլ շուտով
լքելու էր իրենց: Նրա աչքերից հորդում էին արցունքները և ուժասպառ անում իրեն,ընդհուպ
նա քնեց:
Հոր մահվանից
անցել էր մեկ ամիս: Մայրը ջանում էր գոյատևել և ,ինչպես ճիտին պարտք,կերակրում էր երեխային:
Բայց ինքն էլ վատառողջ էր,և Լուիզան կյանքից ևս մեկ ապտակ ստացավ: Անկախ մոր անգթությունից,աղջնակը
խնամում էր մորը: Նրան դեղամիջոցներ էին անհրաժեշտ,որոնք բավական թանկ էին սովորական
տուն մաքրողի համար: Լուիզան չէր կարողանում այդ չնչին աշխատավարձով որևէ դեղ գնել:
Մի օր մայրը դողէրոցքի
մեջ էր: Տանը ոչ մի լումա չկար: Լուիզան մի դանակ վերցրեց և գնաց դեղատուն: Վաճառողուհուց
խնդրեց ջերմիջեցնող:Մինչ նա տվեց այն,աղջիկը ձեռքը տարավ գրպանը,իբրև թե գումար հաներ,մյուս
ձեռքով հափշտակեց դեղը,դանակահարեց վաճառողուհուն,վերցրեց բոլոր անհրաժեշտ դեղերն ու
փախավ: Դրսում կանգնած ոստիկանը ընկավ նրա ետևից: Միամիտ աղջնակը,ճանապարհը շեղելու
փոխարեն, վազեց տուն,իրեն գցեց մոր մահճակալի առջև,սակայն նրան մահացած գտավ: Միևնույն
ժամանակ իր մեջքի հետևում լսեց մի ձայն.
-Դուք ձերբակալվա´ծ
եք:
Նրան դատապարտեցին
5 տարի ազատազրկման:
No comments:
Post a Comment