Վիրահատությունն ավարտված էր:Անին
կազդուրված էր,սակայն կորցրել էր հիշողությունը: Ոչ մեկին չէր հիշում: Դպրոցում ընկերները
փորձում էին ամեն կերպ օգնել,որպեսզի վերականգներ մինիմալը: Նա նոր մարդ էր: Մի փոքր
հիմարիկ էր դարձել, մի փոքր` երեխա: Վստահում էր ամենքին,կորցրել էր առաջվա զգոնությունը:
Դժվար էր չխաբնվելը, օտար մարդկանց հետ միանգամից ջերմ լինելը:Ոչ ոք չգիտեր,թե նա ինչպիսին
կդառնա.արդեն չկային անցյալից հուշեր,որոնք կուղորդեին իրեն ճիշտ ճանապարհով: Նա,կարծես,
նոր էր ծնվել: Մեկ ամիս անց արդեն հարմարվել էր ամեն ինչին: Մի օր, երբ դասից տուն
էր վերադառնում,այգում նկատեց մի երիտասարդի: Նրա դեմքը աղոտ ծանոթ էր իրեն,բայց ինչպես:
Մի փոքր մոտեցավ,որպեսզի պարզ տեսնի:Տղան նկատեց Անիին և ասաց.
-Ի՞նչ
ես ուզում ինձնից:
-Քո դեմքն ինձ ծանոթ թվաց:
-Ծաղրու՞մ ես:
-Ո՛չ,
պարզապես քեզ անցյալում մի տեղ տեսել եմ:
-Ի՞նչ
ես ուզում դրանով ասել:
-Ոչինչ,ուզում եմ հիշել…
Անիի գլուխը սկսեց
ցավել,նրա աչքերի առջև պատկերներ էին հայտնվում ու անհայտանում, կարծես, թրեյլեր դիտեր
տխուր ֆիլմից:Արցունքները գլորվում էին վարդագույն այտերի վրայով: Գլուխը պտտվեց,ընկավ:
-Անի՛,ի՞նչ պատահեց,բացի՛ր
աչքերդ ,- բղավում էր Արմանը:
Բայց արձագանք
չէր ստանում: Նա օգնություն կանչեց,Անիին տեղափոխեցին հիվանդանոց: Մի քանի ժամից նա
արթնացավ: Տեսնելով մորը` ժպտաց. արդեն հիշում էր ամեն ինչ: Բժիշկը ներս եկավ և շնորհավորեց.
գլխուղեղի հետ խնդիրները բարդացել էին,ևս մեկ վիրահատություն էր կատարվել,որը բարեհաջող
էր ընթացել,հիշողությունը վերականգնվել էր, և հիվանդությունը մնացել էր անցյալում:
Անին ուրախ էր: Գլուխը բարձրացրեց և կողքի սեղանիկի վրա տեսավ ծաղկաման,որի մեջ կակաչների
փունջ էր. կակաչը իր ամենասիրելի ծաղիկն էր: Մորը հարցրեց,թե ով է բերել դրանք: Մայրը
պատասխանեց,որ Արմանն է բերել: Անին չգիտեր՝ ժպտա՞լ,թե՞ լաց լինել: Ի՞նչ էր այդ ծաղիկը
խորհրդանշում: Մորը հարցրեց.
-Մա՛մ,իսկ որքա՞ն
էր վիրահատությունը:
-Չգիտեմ,անուշս:Նա
է վճարել:
-Մա՛մ,խնդրում եմ,նրան
կանչիր այստեղ:
-Վաղը կկանչեմ,խեղճ
տղան շատ էր հոգնել,այս երեք օրը աչք չէր կպցրել:Նոր,երբ իմացավ,որ արթնացել ես,տուն
գնաց: Ասաց,որ իրեն տեսնելուց դու քեզ գուցե վատ կզգաս, իսկ նա դա չէր ուզում:
-Չէ՛,վաղը կանչիր
նրան,ուզում եմ տեսնել:
Հաջորդ օրը՝ առավոտյան
վաղ արթնացավ,սպասումները չէին թողնում հանգիստ քնել: Երբ աչքերը բացեց,իր կողքին տեսավ
Արմանին: Մի թույլ ժպիտ հայտնվեց երեսին:
-Շնորհակալ եմ ամենի
համար,դու կյանքս փրկեցիր:
-Շնորհակալության
կարիք չկա,դու լա՞վ ես:
-Այո,արդեն ամեն ինչ
հիշում եմ:
-Ների՛ր,այն օրը կոպիտ
խոսեցի,չգիտեի,որ խնդիրներ կային:
-Հասկանում եմ քեզ,ներողության
կարիք չկա:
Երկար ժամանակ երկուսն
էլ լուռ էին: Անին որոշեց ընդհատել լռությունը:
-Իսկ ինչպե՞ս է կյանքդ
ընթանում:
-Դե նորմալ,արդեն
աշխատում եմ սովորելուն զուգընթաց: Իսկ քո՞նը:
-Դե ես դեռ միայն
սովորում եմ:
-Գտա՞ր:
-Ի՞նչը:
-Ինչը չէ,այլ ում:
-Ու՞մ:
-Դե քո սիրուն:
-Ո՛չ,իսկ դու՞:
-Կարծես թե:
-Շնորհավորում եմ:Երջանիկ
եղի՛ր:
Այս խոսքերը ասելիս
սրտից արյուն էր կաթում,բայց դեմքին քարացած կեղծ ժպիտ էր. ինքն ուժեղ էր,կարող էր
իրեն զսպել,ինչպես զսպել էր երկու տարի: Տղան ոտքի կանգնեց,ուզում էր արդեն գնալ.
-Գնու՞մ ես ,- թախծոտ
աչքերով նայեց տղային:
-Այո՛,առողջացիր:
-Շնորհակալ եմ:
Աղջիկը չէր ցանկանում,որ
տղան գնար: Զգում էր,որ դա իրենց վերջին հանդիպումն էր,բայց ոչինչ չէր կարող անել:Տղան
գնաց:Անին արցունքներին ազատություն տվեց ու աղիողորմ լաց եղավ: Երկու օր անց դուրս
գրվեց հիվանդանոցից: Տուն էր վերադառնում լիակատար առողջ: Այգի մտնելիս տեսավ Արմանին
մի աղջկա հետ:Սիրտը ցավում էր,բայց, այնուամենայնիվ, մտածեց. <<Երջանիկ եղիր,որ
ես էլ երջանիկ լինեմ>>: Տուն բարձրացավ և այնտեղ գտավ կակաչներ ու մի մեծ արջուկ-խաղալիք:
Բոլորն էլ Արմանն էր բերել: Առաջիկա երկու օրը ընկերների ու հարազատների հետ ժամանակ
անցկացրեց,ապա անցավ դասերին: Ուսուցիչները ուրախ էին տեսնել իրենց սիրելի աշակերտուհուն:
Մի օր դպրոցից դուրս
եկավ և այնտեղ տեսավ Արմանին:
-Ողջու՜յն:Ինչպե՞ս
ես:
-Լավ սի… (Անին ուզում
էր ասել սիրելիս,մի պահ մոռացել էր,որ այլևս ոչինչ չկար): Դու ինչպե՞ս ես:
-Լավ,այս կողմերով
էի անցնում,մտածեցի քեզ միանամ,և միասին գնանք տուն:Թույլ կտաս քեզ ուղեկցել:
-Իհարկե՛:
Նրանք քայլում էին
դեպի կանգառ հին ու բարի ընկերների նման: Շուտով հասան Անիենց տան մոտ:
-Անի՛,կարո՞ղ ենք
համացանցով շփվել:
-Անշու՛շտ:
-Դե պայմանավորվեցինք:Քեզ
լավ նայիր:
-Ցտեսություն:
Անիի հոգին տակնուվրա
էր եղել:Ախր չէր կարող լինել մեկի պարզապես ընկերը, ում ժամանակին սիրում էր: Նրանց
շփումը շարունակվեց մի քանի ամիս:Ավելի էին
մտերմացել:Մոռացել էին անցյալում եղածը,կարծես, զրոյից էին սկսել: Մի երեկո Անին դռան
թակոց լսեց,բացեց դուռն ու գորգի վրա ծաղկեփունջ գտավ մի հետգրությամբ. <<Իջի՛ր
ներքև>>:
Անին շտապեց բակ:
Այնտեղ տաքսի էր կանգնած:Վարորդը հրավիրեց նստել:Նա նստեց: Տաքսին նրան տարավ մի ռեստորան:Անին
ներս մտավ… Մութ էր:Հանկարծ կրակոցներ լսվեցին: Լսվեց Արմանի ճիչը: Լույսերը վառվեցին:Արմանը
անշնչացած գամված էր գետնին: Անին բղավեց,մոտեցավ,գրկեց Արմանին և շշնջաց,որ սիրում
է ու լաց եղավ: Աչքերը փակ էին,չէր կարող նայել դիակին: Հանկարծ զգաց,որ ինչ-որ մեկը
իր ձեռքը բարձրացրեց:
-Թողե՛ք ինձ հանգիստ:
Իր շուրթերին զգաց Արմանի ջերմ համբույրը,աչքերը
բացեց,արցունքների միջից նայեց և իր առջև տեսավ Արմանին,որը ծիծաղում էր և համբուրում
իր ձեռքը:Անին նայեց ձեռքին և տեսավ մատանի:
-Թագուհի՛ս,եթե սիրում
ես,ամուսնացի՛ր ինձ հետ:
Անին, քիչ էր մնում,
ուշաթափվեր,բայց Արմանը ամուր գրկել էր նրան: Չար կատակը ստացված էր, իրական սերը`փրկված:
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:
ReplyDelete