…Եվ հիշում եմ դեռ այն անուրջը վառ,
Որտեղ այրվում էին երկու սիրտ անմար:
Հիշում եմ սերս այն հավերժական,
Երբ դարձել էիր երկինք ինձ համար:
Բայց,ավաղ,հիմա անձրև է գալիս,
Ու մռայլվել է երկինքը,ցավոք ,
Իսկ ես պարում եմ անձրևի ներքո,
Ես երջանիկ եմ,երկինքն է լալիս:
Սա այն անսիրտն է,որ դու ես կերտել,
Սիրտս սառեցրել ու քար ես դարձրել,
Բայց սովորել եմ միշտ ուրախ ժպտալ,
Ավաղ, ժպտում եմ ժպտալու համար:
Ու ես կպարեմ,կպարեմ այնպես,
Ինչպես չես պարի քո հարսանիքին…
No comments:
Post a Comment