Ու ծածկում շուրջս ճերմակ սավանով:
Արևի ժպիտը մարել է,ավաղ,
Լուսնի մահիկն է նայում հրճվանքով:
Գիշերն է թակում պատուհանս նեղ,
Դրսում սուրում է մրրիկը ահեղ,
Երկինքն է ձյունում լուսամփոփներին,
Կարծես աստղերն են շուրջկալում լուսնին:
Սիրո երփնավառ աշունն անցել է,
Լոկ մնացել են հուշեր այն օրից,
Եկել է փափուկ ձմեռը սպիտակ
Ու մաքրել երկիրը կեղտից ու մոխրից:
Տարել է մոխիրը իմ այրված սրտի,
Եվ լոկ չի տարել այն փոքրիկ կայծը,
Չէ՞ որ անզոր է ձյունը ծածկել
Անգամ իմ ցրտից սփրթնած ձեռքը:
Բայց կայծը չի կարող դիմանալ քամուն ,
Շուտով կհանգչի,կմարի անդարձ,
Ձյունը կծածկի քաղաքս մռայլ,
Եվ մի նոր էջից կսկսվի գարուն:
No comments:
Post a Comment