Friday, November 30, 2012

Ո՞վ մահացավ



Ո՞վ մահացավ

    Գարնանային գեղեցիկ օր էր: Վիկտորյան տուն էր վերադառնում աշխատանքից: Զանգ եկավ բջջայինին.իր ընկերն էր:Նրանք զրուցեցին:Աղջկա հոգնածությունն անցավ:Արդեն տուն էր հասնում,երբ նրան մոտեցավ մի երիտասարդ և փորձեց ծանոթանալ Վիկտորյայի հետ:Վիկտորյան նրան կոպտեց և շարունակեց ճանապարհը,սակայն տղան նրան հանգիստ չէր տալիս: Հեռվում կանգնած Ալեքսին դա դուր չեկավ:Նա մոտեցավ աղջկան և նրա մոտ կանգնած ցինիկ տղային,վերջինիս հանգիստ կերպով ասաց,որ հանգիստ թողնի աղջկան: Ցինիկը հեռացավ:Վիկտորյան շնորհակալություն հայտնեց և գնաց: Առավոտյան իր էլ.փոստում տեսավ Ալեքսի ընկերության առաջարկը և ընդունեց:Նրանք հրաշալի ընկերներ դարձան:
    Անցան ամիսներ:Նրանք միմյանց հետ հաճելի ժամանակ էին անցկացնում համացանցում: Փոքրիկ երեխաների նման կռվում,խոստանում այլևս միմյանց չգրել,իսկ այդ <<այլևս>>-ը  տևում էր ընդամենը հինգից տաս րոպե:Նրանցից մեկը,չդիմանալով մյուսի բացակայությանը, շարունակում էր նամակագրությունը:Մի օր Ալեքսը գրեց Վիկտորյային.
    -Վիկի՛,ես սիրում եմ քեզ և ուզում եմ հավերժ քո կողքին լինել:Իսկ դու զգու՞մ ես ինչ-որ բան իմ հանդեպ:
    -Ինձ ժամանակ տուր:
    -Որքա՞ն:
    -Դե երկու օր:
    -Լավ:
    -Պայմանավորվեցինք:
    -Բայց երկու օրն անչափ երկար է:Գոնե մինչև առավոտ:
    -Լավ,միայն թե թույլ տուր մտածեմ:
    -Լավ:
    Վիկիի համար դժվար էր,նա սիրահարվել էր,սակայն ուներ ընկեր:Ի՞նչ անել: Ինչպես նրան բացատրել,որ ամեն ինչ վաղուց վերջացել է: Վիկին իր մեջ ուժ է հավաքում և ամեն ինչ ասում իր ընկերոջը:Նրանց միջև ամեն ինչ ավարտվում է: Սկսվում էր մի նոր սիրո պատմություն:
    Նրանք միասին անչափ երջանիկ էին: Ալեքսը հանուն Վիկիի ամեն ինչի պատրաստ էր,դարձել էր նրա պահապան հրեշտակը:Նրանք միշտ միասին էին:Բոլորը նախանձում էին նրանց:Մի օր Վիկիի նախկին ընկերը առաջարկեց նրան տուն ուղեկցել իր մոտոցիկլով:Վիկտորյան համաձայնվեց: Այդ դրական պատասխանը նրա համար ճակատագրական դարձավ: Շուտով Ալեքսն իմացավ այդ մասին և բարկացավ:Այնքան բարկացած էր,որ Վիկիին վիրավորեց և հեռացավ նրանից: Վիկին զղջում  էր իր արածի համար,բայց և իրեն վիրավորված էր զգում: Չգիտեր ինչ անել: Ամեն օր իրենց տան մոտ տեսնում էր Ալեքսին,բայց անզոր էր նրան մոտենալ: Ամեն օր նրանց հայացքները հանդիպում էին միմյանց,սակայն ոչ ոք քայլ չէր անում դեպի մյուսը:
   Մի օր Ալեքսը վերջապես որոշեց գրել Վիկտորյային:Նրանք զրուցեցին,և վերջում Ալեքսն ասաց.
   -Վիկի՛,ես քեզ շատ եմ սիրում և առանց քեզ այլևս չեմ կարողանում:Խնդրում եմ,ներիր, արի ետ բերենք մեր անցյալը,այնտեղ երջանիկ ապագա կար:Ներիր:Խոստանում եմ այլևս քեզ մենակ չթողնել:
   -Ներում եմ քեզ,բայց մի խոստացիր հավերժական սեր:
   -Լավ,սիրելի՛ս,բայց հիշիր,մեզ միայն մահը կբաժանի:
    Կրկին ամեն ինչ հարթ էր ընթանում: Օրեցօր նրանց սերն ավելի ու ավելի էր ամրանում:Եվ այն տպավորություններ,որ, իսկապես, նրանց միայն մահը կարող էր բաժանել:Նրանք ամբողջ օրը զրուցում էին,հաճախ գնում էին այգի,սրճարան,կինո,համերգ:
    …Մի օր,երբ Վիկին տուն էր վերադառնում,նրան մոտեցավ իր ծանոթ երիտասարդներից մեկը,և նրանք մի փոքր զրուցեցին:Ալեքսը, տեսնելով աղջկան այն տղայի հետ,ումից պատվիրել էր հեռու մնալ, գլուխը կորցրեց: Այլևս չէր գրում Վիկիին,ամեն ինչ սառել էր:Այդժամ հետաքրքիր հարց էր. նրանցից ո՞վ մահացավ:
    Տղան նոր ընկերուհի գտավ`Էլյանորան,իսկ Վիկին այլևս չկարողացավ նոր սեր գտնել:Նրան շատերն էին համակրում,սակայն նա ոչ մեկին չէր կարողանում ուշադրություն դարձնել: Այն կենսուրախ աղջիկը վերածվել էր մռայլ ամպի,որը միշտ սև էր և լալիս էր:Իրեն նվիրել էր աշխատանքին,անգամ գիշերները տուն չէր գնում,մնում էր իր փաստաթղթերի հետ,որպեսզի չհիշի Ալեքսին:Նա իրեն մեղավոր էր զգում:Մտածում էր,որ պետք է աներ այն,ինչ ասել էր Ալեքսը:Այդ դեպքում նա կպահպաներ իրենց սերը:
    Մի օր աղջիկը աշխատանքի բերումով պետք է մեկներ Անգլիա:Այստեղ կարծես բախտը ժպտում է նրան,հանդիպում է մի երիտասարդի,որը ազգությամբ հայ էր:Նրանք միմյանց հետ ամեն երեկո հաճելի ժամանակ էին անցկանցնում,շրջում էին Լոնդոնի գեղեցիկ փողոցներով և վայելում աստղերի ու լուսնի լույսը: Նույն օրը միասին պետք է վերադառնային Երևան: Վերադարձի հաջորդ օրը տղայի`Մաքսի ծննդյան օրն էր:Վիկին անշուշտ հրավիրվածների ցուցակում էր: Երեկույթը նշվելու էր ռեստորանում:Վիկին այդ օրը անասելի գեղեցիկ էր: Մաքսը բոլորին ներկայացնում էր իր նոր լավ ընկերոջը:Դռան մոտ էին և դիմավորում էին հյուրերին: Այդ պահին Վիկին սարսուռ զգաց.մրսում էր,բավականին ցուրտ էր: Մաքսը առաջարկեց նրան ամուր գրկել:Աղջկան առավ իր բազուկների մեջ:Հանկարծ դուռը բացվեց ու ներս մտավ վերջին հյուրը`Մաքսի մոտիկ ընկերներից մեկը իր ընկերուհու հետ:Վիկին ակամայից իրենից հեռու հրեց Մաքսին`տեսնելով դռան մոտ կանգնած Ալեքսին և Էլյանորային: Հանդիպումը քարացրեց երկուսին էլ: Հանկարծ Ալեքսը հարցրեց Մաքսին.
     -Նոր ընկերուհի՞դ է:
     -Դե մենք պարզապես լավ ընկերներ ենք:
     -Էլ մի ժխտիր:
     -Ո՛չ,ճիշտ եմ ասում:
      -Լավ,ենթադրենք հավատացի:
      -Մենք իսկապես լավ ընկերներ ենք,-միջամտեց Վիկին:
      Ալեքսը քմծիծաղ տվեց.չհավատաց:Աղջիկը բարկացավ և ասաց.
      -Այո՛,ես նրա ընկերուհին եմ:
     Մաքսը անակնկալի եկավ:
      -Մի՞թե դու ինց սիրում ես:
      -Այո՛,սիրելիս՛:
      -Այսօր կրկնակի տոն է ինձ համար:Վիկի՛,ես քեզ պաշտում եմ,-գրկեց Վիկիին և ամուր համբուրեց:
      Ալեքսը կատաղությունից շրթունքներն էր կրծոտում.առաջարկեց գնալ գլխավոր սրահ:Երբ Մաքսը արձակեց Վիկիին,նա տեսավ Ալեքսի աչքերի բոցը և գերադասեց նրան այլևս չնայել: Նրանք երեկոն անցկացրեցին հոյակապ:
      Հաջորդ օրը,երբ Վիկին աշխատանքից տուն էր վերադառնում,նկատեց Ալեքսին,որը մոտենում էր իրեն:Վերջինս ասաց.
      -Բարև:Ինչպե՞ս ես:
      -Լավ,շնորհակալ եմ:Դու՞:
      -Հոյակապ:Ինչպես տեսնում եմ,գտել ես երկրորդ կեսիդ:
      -Այո՛:Նույնն էլ քո մասին կասեմ:
      -Այո: Ես գտել եմ մեկին,ով ինձ անչափ սիրում է և շատ հավատարիմ է:
      -Շնորհավորում եմ:Երջանիկ եղիր: Ներիր,բայց պետք է տուն գնամ,բարի գիշեր:
Նա հեռացավ`արցունքներն աչքերին:Հասավ տուն,իրեն նետեց անկողնու վրա և աղիողորմ լաց եղավ: Իսկ մի՞թե ինքը հավատարիմ չէր: Ինչու՞ նրանք բաժանվեցին:Ինչու՞ է իր սիրելին այժմ ուրիշի հետ: Մի՞թե ինքն էր մեղավոր: <<Հենց ես եմ մեղավոր,ես պետք է նրա ասածները անեի,ես կորցրեցի նրան:Ես եմ մեղավոր>>: Նրա բարձը ամբողջովին թրջվել էր,և նա չէր կարողանում քնել:Միայն առավոտյան` արևածագին կարողացավ ննջել: Երազ տեսավ. փողոցում կանգնած էին Ալեքսն ու ինքը,զրուցում էին,հանկարծ նրանց ոտքերի արանքով սև կատու անցավ:Նրանք երկուսն էլ անէացան: Քաղաքն անգույն էր,իսկ երկինքն` այնքան մաքուր ու պարզ: Լսվեց մի ճիչ.ես քեզ միշտ կսիրեմ:Քաղաքը գույներ ստացավ: Աղջիկը շրջվեց,բացեց աչքերն ու լսեց դռան բախոցը, իսկ ճիչը կրկնվեց: Արագորեն հագնվեց,դուռը բացեց.դռան առջև Ալեքսն էր`հարբած և արյունոտված:Երևում էր,հարբել էր և ինքն իրեն ծեծել: Վիկտորյան նրան ներս տարավ,նստեցրեց բազմոցին,ձեռքից վերցրեց վիսկիի շիշն ու գնաց ջուր բերելու: Երբ վերադարձավ և ջրով լի բաժակը տվեց Ալեքսին,Ալեքսը այն դրեց մի կողմ,ծնկի իջավ Վիկիի առջև և ասաց.
     -Ներիր ինձ, Վիկի՛,ես սխալ էի,երբ քեզ հիմարաբար մեղադրում էի,միակ մեղավորը ես էի, որ իմ հիմար հպարտությունն առաջ տարա ու կորցրեցի քեզ: Ես քեզ սիրում եմ ու միշտ կսիրեմ,խնդրում եմ ներիր ինձ:
     -Ավելի լավ է,քնիր,հանգստացիր:Ես գնամ գնումների,կգամ,կզրուցենք:
     -Լավ:
Աղջիկը դուրս եկավ տանից: Արցունքները գլորվում էին նրա աչքերից: Ի՞նչ անել: Ինչպե՞ս ներել այդ ամենից հետո: Բայց առանց Ալեքսի չէր կարող ապրել:Իսկ գուցե ներե՞լ: Վերադարձավ տուն,նախաճաշ պատրաստեց մինչև տղայի արթնանալը: Երբ Ալեքսը արդեն սթափված էր,Վիկին հարցրեց նրան.
     -Իսկ ընկերուհի՞դ:
     -Էլյանորան վաղուց իմ նկատմամբ սառել է,ես նրան մի կերպ եմ կարողանում իմ կողքին պահել,բայց հիմա հասկացա,որ դա անիմաստ է,հատկապես, երբ կաս դու:
     -Ինչպե՞ս հավատամ քեզ: Ախր գրեթե նման կերպ դու ինձ մեղադրեցիր:
     -Վիկի՛,ես փոխվել եմ,հավատա,բացի այդ ես երբեք չեմ դավաճանի նրան,ում անգամ չեմ էլ սիրում:
     -Ներիր,բայց ես չեմ կարող…
     -Դու Մաքսի՞ն ես սիրում:
     -Չէ սխալ հակսացար,ներիր,ես չեմ կարող… ես չեմ կարող դադարել քեզ սիրել:
     -Այսինքն պատասխանդ դրակա՞ն է:
     -Այո՛:
     -Հրաշալի է:Բայց մի րոպե…իսկ Մաքսը՞:
     -Ես Մաքսին չեմ սիրում:
     -Իսկ դու երեկ ասացիր…
     -Գիտեմ,ես դա պարզապես կատաղությունից ասացի::
     -Բայց Մաքսը քեզ սիրում է:
     -Ես նրան ամեն ինչ կբացատրեմ,միևնույն է,ես նրա իրական սերը չեմ,նրա սրտում դեռ չի մարել իր առաջին սիրո հուրը:
     -Շնորհակալ եմ քեզ,որ չմերժեցիր ինձ:
     -Ես սիրում էի քեզ,իսկ այն չափազանց հզոր էր և կարող էր քեզ ներել:
    Երեկոյան իրենց միությունը նշեցին սրճարանում: Երջանիկ էին,ինչպես երբեք:Այո՛,նրանց սերը հզոր էր և չէր ընկճվում,նրանք պատրաստ էին պահպանել իրենց սերը ամեն գնով.նրանց միայն մահը կարող էր բաժանել:Օրերն անցնում էին աննկատ,սերը ավելի ու ավելի էր ծաղկում,նրանք ավելի ու ավելի էին կապվում:
     Մի օր տղան պետք է մեկներ արտերկիր,աշխատանքն այդպես էր պահանջում,մեկ ամսով երկրից բացակայելու էր,բայց սերը անսահման էր,իսկ դա` չնչին խոչընդոտ:Տղայի վերադարձից հետո նրանք պետք է ամուսնանային: Չնայած հեռավորությանը`նրանք ամեն օր միմյանց հետ զրուցում էին,տարածությունը ավելի էր ամրացնում սերը: Երեք շաբաթ էր անցել տղայի մեկնումից: Այդ օրը աղջկա տրամադրությունը բավականին բարձր էր.չէ՞ որ Ալեքսը մեկ շաբաթից վերադառնալու էր: Երբ մտավ իր էլ.փոստը,այնտեղ կարդաց տղայի հերթական,բայց և վերջին նամակը.<< Վիկտորյա՛,ներիր ինձ,բայց ես այլևս չեմ վերադառնալու,ես շուտով պետք է ամուսնանամ,և ապրելու եմ այստեղ:Երջանիկ եղիր: Ալեքս>>: Վիկին մի պահ քարացավ:Ուղեղը մթագնել էր:Ինչպե՞ս: Ամեն ինչ վերջացա՞վ:Իսկ իրենց սերը ու՞ր անհայտացավ: Ալեքսն ասում էր,որ իրենց միայն մահը կբաժանի: Աղջիկը չէր համակերպվում,որ սեր չկար:Նա գերադասեց մտածել,որ իրենց բաժանեց մահը:Իսկ ո՞վ մահացավ: Նա պատրաստ էր իրեն զոհել:Բացի այդ, ապրելու իմաստ չկար:Թղթի վրա գրեց. <<Մեզ կարող էր միայն մահը բաժանել>>: Թուղթ ամուր սեղմեց ձեռքի մեջ,հանգիստ բարձրացավ պատուհանագոգին,հավաքեց ուժերը և …
    Այդ պահին շենքին մոտեցավ մի տաքսի:Մեկը դուրս եկավ տաքսուց,և ,տեսնելով աղջկան,արագ նետվեց դեպի նա: Հանկարծ լսվեց ուղևորի ճիչը.Ալեքսն էր: Նա տեսավ աղջկա գրությունը:Որքա՜ն հիմար կարող էր լինել ինքը:Որքա՜ն թանկ նստեց նրա վրա այդ տխմար կատակը:Ուզում էր անակնկալ մատուցել,իսկ ա՞յժմ: Նա արագ Վիկտորյային տեղափոխեց հիվանդանոց: Աղջկան վիրահատում էին: Տղան սարսափած էր.բժիշկները հույս չէին տալիս: Վիրահատությունը բարեհաջող ավարտվեց: Շուտով աղջկան տեղափոխեցին  պալատ: Տղան մտավ նրա մոտ. լռություն էր այնտեղ,միայն սրտի աշխատանքը ցույց տվող   սարքի ձայնն էր լսվում: Տղան մոտեցավ աղջկան և լուռ արտասվեց: Հանկարծ լսեց անվերջանալի ձայնը:Նա շտապ բժիշկներին կանչեց:Նրան դուրս հանեցին,նա լալիս էր,գոռում,փորձում էր ներս մտնել,բայց ապարդյուն: Շուտով բժիշկը դուրս եկավ և ցավակցեց տղային: Ալեքսը իրեն նետեց պալատ`վերջին անգամ տեսնելու Վիկիին:Նա չէր հավատում աղջկա մահվանը:Ինքն էր մեղավոր:Ատում էր իրեն,ինքն իր թշնամին էր: Աղջկա անկողնու մոտ ծնկի էր եկել և լալիս,բռնել էր աղջկա ձեռքն ու համբուրում էր այն:Բայց պետք է գնար,շուտով գալու էին դիակի ետևից: Ալեքսը վերջին անգամ համբուրեց աղջկան,շշնջաց,որ սիրում է,և ցանկացավ հեռանալ:Բայց ձեռքը մնում էր իրենից ետ:Ինչպե՞ս: Աղջիկը ամուր սեղմեց տղայի ձեռքը,ապա բաց թողեց: Տղան կանչեց բժիշկներին…
       Նրանց ես վերջին անգամ տեսա եկեղեցում,իրենց հարսանիքի ժամանակ…

1 comment:

  1. Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

    ReplyDelete