Մի աշնանային
ուրբաթ երեկոյան
Մի աշնանային ուրբաթ երեկոյան Դանիելան
նամակ ստացավ.<<Ես սիրում եմ քեզ,խնդրում եմ,թույլ տուր քեզ տեսնել,ես քեզ ամեն
ինչ ավելի լավ կբացատրեմ>>: Նա նամակին ուշադրություն չդարձրեց,քանի որ օրական
շատ ու շատ նման կեղծ նամակներ էր ստանում այն մարդկանցից,ում հետ ծանոթ էր լինում
ընդամենը մեկ օր:Նա ասաց,որ Մանուելի հետ կարող են լինել միայն լավ ընկերներ և ոչ ավելին:Մանուելը
համաձայնեց պայմանին,սակայն նա չէր մոռանում իր սիրո մասին: Նրանք մեկ ամիս շփվում
էին,ինչպես քույր և եղբայր: Դանիելայի հոգում ևս ինչ-որ բան կար Մանուելի նկատմամբ.նա
հաճախ էր մտածում նրա մասին,և բարկանում էր,երբ նրանից նամակ չէր ստանում:
Մի օր նա որոշեց փորձել տղային.արդյոք
նա նրան դեռ սիրում էր,թե ինքն արդեն ուշացել էր:Իր ընկերուհու անունից տղային նամակ
է ուղարկում և հարցուփորձ անում իրենից և իր նկատմամբ ունեցած զգացմունքներից:Տղան
ասում է,որ դա անցյալում էր,և նրանք միայն քույր ու եղբայր կարող են լինել: Այդ օրը
Դանիելան շատ հուզված էր:Նա իր տեղը չէր գտնում և տանջվում էր. մերժել էր տղային,իսկ
այժմ ուշացել էր. իր գնացքը գնացել էր: Հաջորդ օրը նա որոշում է ամեն ինչ խոստովանել
Մանուելին. նրան չէր հետաքրքրում,թե հետո ինչ կլինի,ուզում էր ինչ-որ քայլ անել: Իր
զգացմունքների մասին ասելով տղային` պարզվում է հետևյալը. Մանուելը սիրում էր Դանիելային,իսկ
վերջինիս <<ընկերուհուն>> նա պատասխանել էր,թե այլևս չի սիրում Դանիելային,քանի
որ հարկ չէր համարում,որ այդ մասին հավելյալ մարդիկ իմանային.դա կարող էր անպատվաբեր
լինել աղջկա անվան համար:
... Նրանք երջանիկ էին,երբեմն
տեսնվում էին: Նրանց զգացմունքները մաքուր էին և անկեղծ,վստահում էին միմյանց: Եվ երբ
մի անգամ Մանուելը հարցրեց,թե աղջիկն ինչու է անդադար ժպտում,վերջինս պատասխանեց,որ
նրա կողքին իր դեմքին ակամա ժպիտ է հայտնվում, և ինքն էլ չգիտի,թե ինչպես այն թաքցնի:
Դանիելան, առաջին անգամ չէ,որ սիրահարվում էր,սակայն այս մեկն ուրիշ էր,այս մեկը թանկ
էր: Նա,որ չէր հավատում հավերժական սիրո գոյությանը, այժմ վստահ էր,որ նրանք միասին
կլինեն հավետ և անգամ մի քանի տարուց կամուսնանան:
Անցան երջանիկ յոթ ամիսներ… Արդեն
գարուն էր: Դանիելան երբեք չի սիրել այդ եղանակը: Սակայն այդ գարունն ավելի ատելի դարձավ նրա համար: Տղան սկսել էր հազվադեպ հիշել
աղջկան,գրեթե չէր զանգահարում կամ գրում: Աղջիկը բազում անգամներ հարցրել էր,թե ինչու
է նա այդպես սառել իր նկատմամբ,բայց ստանում էր միևնույն պատասխանը. <<Ամեն ինչ
կարգին է,պարզապես ծանրաբեռնված եմ,դասերս շատ են>>: Բայց որքան էլ զբաղված լինես,սիրածդ
էակին չես կարող ուշադրություն չդարձնել: Այդ անտարբերությունը աղջկան ցավ էր պատճառում,և
նա որոշեց ամեն ինչին վերջ դնել,փակել իր կյանքում այդ էջը ու նոր էջից նոր կյանք սկսել:
Նա այդպես էլ արեց,իսկ տղան այդպես էլ աղջկան չհիշեց:
… Անցավ մեկ տարի: Գարնանային պայծառ
առավոտ էր: Դանիելան գնացել էր գնումների: Խանութ մտնելիս իրենից մեծ հեռավորության
վրա նկատեց մի մարդու,որը կարծես իրեն ծանոթ էր. փողոցի նույն մայթով իրեն ընդառաջ
էր գալիս Մանուելը,որը գուցե Դանիելային չէր էլ նկատել: Դանիելան քայլերը դանդաղեցրեց,որպեսզի
գեթ մեկ անգամ նայի Մանուելին,սակայն որքան էլ քայլերը դանդաղ էին,տղան հեռու էր,և
աղջիկը …
որոշեց սպասել նրան և խանութ չմտնել: Մանուելը արդեն մոտ էր, և Դանիելան չէր
կողմնորոշվում ինչ անել: Թեկուզ մի <<բարև>> բառի համար նա պատրաստ էր
ամեն ինչի.առաջին անգամ կորցրել էր հպարտությունը,չէր ուզում անգամ այդ բառը լսել,այն
վերացել էր իր բառապաշարից: Տղան արդեն այն խանութի մոտ էր,որտեղ և աղջիկն էր: Տղան
իր մանր, բայց և խոր աչքերով նայեց Դանիելայի աչքերի մեջ: Սարսուռ անցավ աղջկա մարմնով:
Տղան քայլերը դանդաղեցրեց,բայց լուռ էր: Խոսում էին միայն նրա աչքերը,բայց այդ լեզուն
աղջկա համար անծանոթ էր և անհասկանալի: Սակայն տղան լուռ հեռացավ և չթարգմանեց իր աչքերի
լեզուն: Միայն հեռանալիս մեկ անգամ շրջվեց,նայեց իրեն ուղեկցող թախծոտ աչքերին ու գնաց:
Դանիելան վերադարձավ տուն: Լացը
խեղդում էր կոկորդը,սակայն նա վաղուց կորցրել էր լացելու ունակությունը. թվում էր,թե
արցունքները աչքերից դուրս հորդալու փոխարեն ներս էին լցվում,լցվում էին նրա դատարկ
հոգու մեջ և այնտեղ արցունքի ծով ստեղծում: Նա որոշեց երկրորդ անգամ նույն քայլն անել.
ասել, որ սիրում է,և փորձել ետ բերել: Նա տղային նամակ ուղարկեց իր մտորումների մասին,և
արդյունքում ստացավ այս պատասխանը. <<Ես ընկերուհի ունեմ,իսկ մենք կարող ենք
միայն լավ ընկերներ մնալ>>: Դանիելան,որքան էլ ուժեղ էր, չէր կարող լինել պարզապես
լավ ընկեր մի անձնավորության հետ,ում սիրում էր: Նա պարզապես փորձեց այս անգամ էլ մոռանալ
տղային:
Ամառային մի զով երեկո,երբ Դանին
շտապում էր այգի` ընկերուհիների մոտ,այգում նրա առջև ուղիղ դեմ հանդիման դուրս եկավ
Մանուելը: Աղջիկը գլուխը թեքեց և անցավ շատ հանգիստ: Բայց հետո նա դողում էր և չէր
կարողանում հանգստանալ: Փորձեց հանգստանալ,ցրվել ու զվարճանալ ընկերուհիների հետ: Երկու
ժամ անց գնաց տուն: Արդեն գիշեր էր: Նա ստուգեց իր փոստը, և որքան մեծ եղավ զարմանքը,երբ
տեսավ Մանուելի նամակը: Նրանց զրույցն անցավ բավական հանգիստ. կարծես զրուցում էին
հին ծանոթներ: Երկուն էլ բավականին սառն էին խոսում:Զրույցն ընդհատվեց,երբ արդեն ժամը
մեկն էր: Աղջիկն ինքն ընդհատեց նամակագրությունը,ասելով,որ ուշ է,իսկ ինքը առավոտյան
վաղ պետք է արթնանա,<<բարի գիշեր>> մաղթեց և դուրս եկավ համացանցից: Սակայն
նա այդ անել ընդհանրապես չէր ցանկանում,բայց ստիպված էր.իրեն թելադրում էր արդեն իր
հպարտությունը: Նրանք այլևս չհանդիպեցին ոչ
իրական,ոչ վիրտուալ աշխարհներում:
… Աշնանային նոյեմբերյան առավոտ
էր: Դանին արթնացավ բավականին ուրախ: Այդ օրը նրա ծննդյան տարեդարձն էր: Նախաճաշեց
և շտապես համալսարան: Իր ընկերների կողմից բազում շնորհավորանքներ ստացավ,և այդժամ
երջանկությունը նրա ուղեկիցն էր: Վերադարձավ տուն,պատասխանեց բոլոր շնորհավորանք-հեռախոսազանգերին:
Ճաշելուց հետո որոշեց մտնել սոց.ցանց և ընթերցել նամակները: Բոլոր վիրտուալ ընկերները
նրան մաղթանքներ էին հղել: Երբ մնացել էր մեկ նամակ,Դանին գնաց խոհանոց և սուրճ բերեց
իր համար,որպեսզի թարմանա:Բացեց նամակը,և քիչ էր մնում ձեռքից գցեր սուրճի բաժակը,երբ
կարդաց նամակի հեղինակի անունը. Մանուել: Մի քանի րոպե նա քարացած միայն այդ անվանն
էր նայում: Մոռացված մի անուն: Նա իր մտքերից արդեն ջնջել էր այդ անունը և այդ անվան
հետ կապված բոլոր հիշողությունները: Բայց այն մնացել էր իր սրտի մի խոր անկյունում:
Վերջապես ընթերցեց նամակը. <<Բարև Դանի: Այսօր քո ծննդյան օրն է,և ես ցանկացա
շնորհավորել քեզ: Մաղթում եմ երջանկություն,սեր և երազանքների իրականացում:Թող,որ քո
աչքերը միշտ փայլ են ուրախությունից,իսկ ժպիտը դեմքիցդ չանհետանա,այն քեզ շատ է սազում>>:
<< Միթե նա հիշում էր իմ
ծննդյան օրը: Թե դիտմամբ ցանկանում էր ցավեցնել>>,-մտորում էր Դանիելան: Այնուամենայնիվ
պատասխանեց. << Շնորհակալություն>>: Նա երկու անգամ քայլ էր արել,այժմ
չէր պատրաստվում երրերդ անգամ քայլ անել,չնայած շատ էր ցանկանում,բայց հպարտությունն
իրենն էր ասում:
Անցավ երկու տարի: Դանին դեռ նոր
սեր չէր գտել: Մի օր որոշեց սոց.ցանցով ծանոթանալ մի երիտասարդի հետ,ում հետ կունենար
այսպիսի հարաբերություններ. նրանք չպետք է իմանային տվյալները դիմացինի մասին, տեսնեին
միմյանց նկարները,զրուցեին հեռախոսով կամ հանդիպեին,այլ պետք է պարզապես ճանաչեին միմյանց
հոգիները: Նա գտավ այնպիսի մեկին,ում չէր հետաքրքրում իր արտաքինը արտաքինը կամ ձայնը,այդ
տղան պարզապես փնտրում էր մեկին,ում հետ կարող
էր կիսվել և հետաքրքիր ժամանակ անցկացնել զրուցելիս: Դանիելան ներկայացրեց իրեն որպես
ոմն Աննա,իսկ տղան ասաց,որ իր անունն Էմմանուել է:Նրանք միմյանց մասին ոչինչ չգիտեին,նրանցից
ոչ մեկին չէր էլ հետաքրքում մյուսի անցյալը:Նրանք շփվում էին մաքուր սրտով և ոչ մի
շահ չէին ակնկալում:Համակարգչի առջև անցկացնում էին ժամեր,երբեմն գիշերներն էլ չէին
քնում:Քննարկում էին ամենատարբեր հարցերը,երևույթները:Մի քանի ամիս անց նրանք միմյանց
լիովին ճանաչում էին: Ճիշտ է,նրանցից ոչ մեկի մյուսին ֆիզիկապես չէր ճանաչում,բայց
դրա կարիքը չկար:Նրանք սիրում էին միմյանց,իսկ այդ ֆիզիկականը կարող էր ամեն ինչ փչացնել:Չնայած
երկուսն էլ գիտեին,որ այդպես շարունակելն անիմաստ է.ինչու իրենց զրկել մեկմեկու կողքին
լինելու փափագից,միևնույն է,նրանք արդեն շղթայված էին սիրո երկաթե շղթայով:
Մի օր Էմմանուելը որոշեց ներբեռնել
իր նկարները սոց.ցանց:Հարցրեց Աննային,արդյոք նա համաձայն է:Վերջինս ասաց,որ համաձայն
է,և ինքն էլ իրենը կներբեռնի: Մի քանի րոպե անց Դանին այցելեց Էմմանուլի էջը տեսնելու
նրա նկարը… Արցունքները ակամա գլորվում էին
նրա աչքերից` մեղմ սահելով վարդագույն այտերի վրայով: Նկարում իրեն ծանոթ աչքեր
էին`խորն ու մանր,որոնց տեսել էր երկու տարի առաջ: Երկար նայում էր նկարին,երբ ստացավ
հաղորդագրություն: Էմմանուելն էր,կամ ավելի ճիշտ` Մանուելը: << Նման անակնկալ
հանդիպման ես չէի սպասում: Այսինքն ես սիրում եմ մեկին,ում սիրել եմ և նախկինում:Դու,
փաստորեն, իմ միակ ու անկրկնելի սերն ես>>: Դանիելան պատասխանեց. <<Ոչ,քո
իրական սերը ես չէի,այլ Աննան:Չնայած Աննան ամբողջովին ես էի,բայց դե Դանին ուրիշ է>>:
<<Եթե անկեղծ,ես որքան էլ սիրեի Աննային,իմ հուշերից երբեք չէր ջնջվի Դանին,ես
նրան հիշում եմ,իսկ Աննան Դանիին մոռանալու միջոց էր:Ես նրան մերժեցի,երբ ընկերուհի
ունեի,բայց մենակ մնալուց հետո միայն հասկացա,թե ով էր ինձ համար Դանին:Իսկ այժմ ես
փնտրում էի մեկին,ում միջոցով կմոռանայի Դանիին,չնայած այնքան էլ այդ չէի ցանկանում,բայց
պարտավորեի:Եվ այդ մեկը դարձավ Աննան:Նրա հոգին անչափ գեղեցիկ է,ինչպես Դանիինը,բայց
ես համոզված չէի,որ այդ Աննայի ժպիտն էլ Դանիի ժպիտին նման էր:Աննայի վարքը Դանիի վարքին
նման էր:Ես դա չգիտեի,քանի որ այս էկրանի առջև մարդ հիմնականում սառնություն է ստանում`
անկախ զրուցակցի ջերմ խոսքերից: Ես սիրել եմ Դանիի հոգին և նրա արտաքին անփոխարինելի
գեղեցկությունը.դրանք լրացնում են միմյանց: Եթե Աննան ունենար այլ արտաքին,ես գուցե
նրան այդքան չսիրեի:Ես սիրել եմ ու սիրում եմ Դանիին>>: <<Եթե անկեղծ,
այն ամենը,ինչ դու նոր ասացիր, մինչ քո նամակն ընթերցելը պտտվում էր իմ մտքերում:Ես
նույնպես սիրել եմ ու սիրում եմ Մանուելին,և այլևս չեմ ցանկանում նրան կորցնել>>:
Կրկին աշունը միավորեց նրանց: Սերը,որ
ապրել էր նրանց հոգիներում, այժմ արթնացել էր ու պարուրել նրանց երջանկությամբ: Նրանք
հանդիպում էին,հաճախ զբոսնում,երազում հեռավոր ապագայի ու երեխաների մասին, պատկերացնում
էին իրենց շատ ծեր հասակում: Ժամերով նստում էին թարմ զմրուխտե խոտերին,նայում երկնքին,ապա
մեկմեկու ու վայելում շատախոս լռությունը: Որքան գեղեցիկ էին այն երեկոները,երբ նրանք
զրուցում էին հեռախոսով,նայում լիալուսնին և միասին երազանք պահում: Իսկ ձմեռը ուղակի
սքանչելի էր: Նրանք գնում էին այգի,թաթախվում ձյան մեջ,երկար խաղում, ընդհուպ մինչև
մրսելը, իսկ հետո մտնում էին սրճարան,նստում անկյունային մի սեղանիկի մոտ,տաքանում,մեծ
ախորժակով խժռում իրենց առջև դրվածը,զրուցում ու անվերջ ծիծաղում: Ոչ մի թմրանյութ
չէր կարող նրանց այդքան հաճույք պատճառել,որքան միմյանց ներկայությունը: Նրանք արբած
էին մի անգին գինով,որ կոչվում էր սեր:
Մի գարնանային պայծառ օր,երբ նրանք
նստած էին սրճարանում,նրանց մոտեցավ մի աղջիկ`մեկ տարեկան երեխան գրկին: Նա մի սևեռուն
հայացք գցեց Մանուելի վրա,ապա կոպտորեն ասաց.
-Բարև:
-Բարև: Ինչպես
ես:
-Լավ:Տեսնում
եմ,դու ինչպես միշտ հոյակապ ես,քեզ չես կորցնում,գտել ես նոր հերթական սեր:Մոռացել,ավելի ճիշտ ջնջել ես անցյալդ ու նոր
կյանք սկսել:Շնորհավորում եմ:
-Այո:Ես նոր կյանք
եմ սկսել,որի համարել անհրաժեշտ էր ջնջել ամեն ինչ:
-Բայց չես կարող
ջնջել ամենը,ինչպես նրա և քո նմանությունը,- գլխով ցույց տվեց երեխային:
-Գիտեմ,Սոնյա,բայց
այժմ տեղն ու ժամանակը չէ զրուցելու:
-Դու երբեք էլ
ինձ համար ժամանակ չես ունեցել,իսկ այս երեխայի համար`առավել ևս:
-Սոնյա,վերջացրու:
-Այս կինն ով
է,Մանուել,- միջամտեց Դանիելան:
-Նրան ուշադրություն
մի դարձրու,- պատասխանեց Մանուելը:
-Ես նրա նախկին
ընկերուհին եմ:Մենք այժմ պետք է ամուսնացած լինեինք,բայց նա գերադասեց իր ազատությունը`թողնելով
միայնակ ինձ և մեր երեխային:
-Ինձ համբերությունից
մի հանիր,բավական է,- ասաց Մանուելը:
Դանիելան վեր
կացավ և լքեց սրճարանը:Մանուելը վազեց նրա հետևից,փորձեց բացատրել ինչ-որ բան,սակայն
ապարդյուն: Ոչ մի բացատրություն չկար նրա քայլին.նա ինքն էլ այդ գիտեր: Նա կանգնել
էր մայթին և չէր շարժվում:Նրան մոտեցավ Սոնյան երեխայի հետ:Երեխան, տեսնելով մի փիսիկի,քաղցր
ծիծաղեց: Մանուելը շրջվեց,տեսավ երեխային,վերցրեց մոր ձեռքից և ամուր գրկեց:
… Անցան ամիսներ:
Դանիելան արդեն ջնջել էր ամեն ինչ:Նրա մոտ դա հեշտությամբ էր ստացվում.նա սովոր էր
կորցնել: Բայց այս անգամ նա արդեն գտել էր մեկին,ով սիրում էր իրեն իսկապես: Այդ երիտասարդը
Ռաֆայելն էր. գեղեցկադեմ,կիրթ,հանելուկային, կապուտաչյա,շիկահեր,բարձրահասակ,խելացի,նվիրված,լուրջ
պատանի:Նա գրեթե անթերի էր:Նրանք շատ երջանիկ էին:Բայց… աղջիկը չէր կարող նրան նույն
կերպ սիրել,ինչպես Մանուելին:Մանուելն ուրիշ էր: Նա գրեթե չուներ ոչ մի դրական կողմ,բայց
Դանիելայի համար նա միակն էր և անկրկնելի:
Անցավ երկու տարի:
Այդ տարվա նոյեմբերի տասնութն էր: Ռաֆայելի ընկերներից մեկի ծնունդն էր այդ օրը:Նա
և Դանիելան կրտսեր Ռաֆայելի հետ պատրաստվում էին երեկույթին:Երբ մտան ռեստորան,բոլորը
նրանց էին նայում.որքան գեղեցիկ ընտանիք էր: Երեկոն անցնում էր հրաշալի: Հանկարծ Դանիելան
դիմացի սեղանին մոտ նկատեց ծանոթ զույգ աչքեր:Մանուելն էր`իր կնոջ`տիկին Սոնյայի, և
արդեն երկու երեխաների հետ: Դանիելան չկարողացավ իրեն զսպել,և նրա աչքերից գլորվեցին
արցունքի կաթիլներ,որոնք նկատելի եղան Մանուելի կողմից: Բոլորը պարում էին և զվարճանում:Դանին
վերցրեց գինու բաժակն ու գնաց պատշգամբ:Դրսում ցուրտ գիշեր էր:Երկնքում փայլփլում էին
աստղերն ու լուսինը: Աղջկա կարմիր զգեստն էլ ավելի էր գեղեցկանում լուսնի լույսի ներքո:Նա
լալիս էր,ձեռքում խաղացնում բաժակն ու նայում հորիզոնին: Այդժամ պատշգամբ մտավ Մանուելը:Նրա
աչքերը նույպես թաց էին,և ինքն էլ իր ձեռքին ուներ գինու բաժակ:Նա եկավ,կանգնեց Դանիի կողքին,և նրանք երկուսով նայում էին լուսնին:Գեղեցիկ
էր լռությունը:Որքան բառեր կային այնտեղ,և նրանցից ոչ ոք չէր ցանկանում <<լռել>>:
Մանուելը ուժ հավաքեց և նայեց Դանիելային ու ասաց.
-Ինչու:Ինչու
մեզ բախտ չվիճակվեց միասին գալ այս խնջույքին,ինչու ճակատագիրն մեզ հետ այսպիսի խաղ
խաղաց:Երբ ամեն ինչ,կարծես, հարթ է ընթանում,նորից մի փոթորիկ է բարձրանում:Ինչու մենք
այժմ միասին չենք: Սա ճակատագրի հեգնանք է,թե մենք արդեն դժոխքում ենք:
-Չգիտեմ:Չեմ էլ
ցանկանում հասկանալ,քանի որ ամեն ինչ այնքան բարդ է:
-Ոչ,ճակատագիրն
այստեղ մեղք չունի:Մեղավորը մենք ենք,որ չենք գնահատել այն,ինչ ունեինք տարիներ առաջ,-մի
փոքր լռությունից հետո ասաց,-արի փախչենք:
-Մենք այլևս երեխա
չենք,և ինչքան պետք է փախչենք:Իսկ նրանք:
-Իսկ մենք:Մեզ
նվիրեցինք իրենց,իսկ այժմ ապրում ենք դատարկ ու անիմաստ:
-Դու սիրում ես
ինձ:
-Անխոս:
-Դե արի գնանք
մի վայր,ուր մեր սիրուն խոչընդոտ չի լինի,ուր մեր սերը հավերժ կապրի,-նա նայեց բաժակին,ապա
այն հարվածեց պատին.այժմ նայում էր կոտրված բաժակի սուր ծայրին,ապա նայեց Մանուելին:
Մանուելը ժպտաց.նրան
դուր եկավ մտահաղացումը:Նա էլ կոտրեց բաժակը:Երկուսով նստեցին պատշգամբի մի անկյունում:Շուտով
նրանք այնտեղ չէին:Միասին էին,բայց հեռու,հեռու բոլորից,հեռու ու երջանիկ:Նրանք երկուսով
էին.իրենք և իրենց սերը`հավերժական ու իրական:Երկրագնդի վրա մնացել էին միայն նրանց
անգույն մարմինները.չէ որ նրանք կյանքի բոլոր գույները տարել էին իրենց հետ:
Անցան տարիներ:Սոնյան
ամուսնացել էր,ուներ մի որդի`Մանուել անունով:Ռաֆայելը նույնպես երջանիկ էր,ուներ մի
հրաշք դուստր`Դանիելան:
Մի աշնանային
ուրբաթ երեկոյան Դանիելան նամակ ստացավ.<<Ես սիրում եմ քեզ…>>:Նամակի հեղինակի
անունը Մանուել էր…
No comments:
Post a Comment